Ծրագրի մեկնարկի հեռարձակմանը հետեւել է շուրջ 300 մլն մարդ ամբողջ աշխարհում:
Մոլորակի տարբեր անկյուններում արդեն մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Օրեր առաջ ԱՄՆ-ում տրվեց խոշորագույն մի նախագծի մեկնարկ, որը չափազանց խորհրդանշական անվանում ունի՝ 100 LIVES (100 կյանք): Առաքելությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը նպաստելն է: Ծրագրի մեկնարկի հեռարձակմանը հետեւել է շուրջ 300 մլն մարդ ամբողջ աշխարհում:
100 տարի անց 100 LIVES նախագիծը նոր ուղերձով աշխարհին կոչ է անում համախմբվել ցեղասպանությունների դեմ պայքարի շուրջ:
Խոշոր ծրագրի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը Առաջին ալիքի հետ բացառիկ հարցազրույցում, ամփոփելով նախագծի մեկնարկը, ընդգծել է՝ 100 LIVES-ն ունի համամարդկային, հայկական թեման համաշխարհայինի հետ կապելու հստակ ուղերձներ:
Մանրամասները` տեսանյութում