«Եվրատեսիլի» բազմահազար լսարանի առաջ Genealogy խումբն արդեն հասցրել է դրական իրարանցում առաջացնել:
Օրերս տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
Սկզբից էլ ենթադրելի էր, որ այն բուռն քննարկումների առիթ կդառնա: Առանձին քննարկման թեմա է պնդումը՝ կապված եվրատեսիլյան երգի ձեւաչափի հետ: Շատերը համոզված են, որ այն պետք է թեթեւ ու հիշվող լինի: Այս տարվա խնդիրը, մեզ համար, ակնհայտ պատճառներով բոլորովին այլ է:
Մրցույթին Հայաստանը ներկայացնող “Don’t deny” երգի համամարդկային ուղերձն արդեն տեղ է գտել հայ եւ օտարերկրացի երաժշտասերների սրտերում, հասցրել մի քանի օրվա ընթացքում գրանցել 400 000-ից ավելի դիտում։
Մանրամասները` տեսանյութում