Տալլինի Հին քաղաքի սրտում գտնվող սբ Հովհաննես եկեղեցում մեկնարկեց «Քեզ հետ, Հայաստա՛ն» հիշատակի համերգաշարը:
Անցած շաբաթ Էստոնիայի մայրաքաղաքի ցուցասրահներում, համերգասրահներում եւ պաշտոնական հանդիպումների առանցքում գերիշխող էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման:
Հիշատակման միջոցառումները սկսվեցին Տալլինի Ազգային գրադարանում, որտեղ Էստոնիայի իշխանությունների, հայ համայնքի եւ Հայաստանի դեսպանության համագործակցությամբ բացվեց ցուցահանդես։
Այն ներկայացնում է համաշխարհային մամուլի ամենահին արձագանքները Հայոց ցեղասպանությանը: Ժամանակի առաջատար լրատվամիջոցների մեկնաբանությունները քաղաքակիրթ աշխարհի համար բացահայտում են երիտթուրքերի հրեշավոր ծրագրի մանրամասները:
Տալլինի հին քաղաքի սրտում գտնվող սբ Հովհաննես եկեղեցում մեկնարկեց նաեւ «Քեզ հետ, Հայաստա՛ն» հիշատակի համերգաշարը:
Մանրամասները` տեսանյութում