Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն ու Հայաստանի ֆինանսների նախարարը մարտի 16-ին վարկային համաձայնագիր են ստորագրել:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն ու Հայաստանի ֆինանսների նախարարը մարտի 16-ին վարկային համաձայնագիր են ստորագրել:
Կառավարությունում ներկայացուցչական կազմով միանգամից 3 փաստաթուղթ է ստորագրվել՝ ուղղված էներգետիկ ոլորտի զարգացմանը: Դրանցից մեկով նախատեսվում է Հայաստանի անդամակցությունն Արևելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի հիմնադրամին:
Մյուսը փոխըմբռնման հուշագիր է, իսկ Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքված համաձայնագրով նախատեսվում է 10 մլն եվրո տրամադրել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի եւ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման համար:
Մանրամասները` տեսանյութում