Ղրիմի համար ամենակենսական խնդիրը մնում է տրանսպորտային շրջափակումը:
Լրացավ Ղրիմի թերակղզում անցկացված ինքնորոշման հանրաքվեի մեկ տարին: Նախկինում Ուկրաինայի կազմում ներառված ինքնավար հանրապետության բնակչության մեծամասնությունն այդ հանրաքվեին քվեարկեց հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման:
Սեւաստոպոլում, Սիմֆերապոլում, ինչպես նաեւ ՌԴ այլ քաղաքներում այս օրերին անցկացվում են զանգվածային միջոցառումներ: Ղրիմի ինքնավար հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, ամփոփելով Ռուսաստանի հետ միավորվելու մեկամյակը, հայտարարել է, որ չի զղջում այդ որոշման համար:
Ղրիմի համար ամենակենսական խնդիրը մնում է տրանսպորտային շրջափակումը: Նախատեսվում է 2019-ին շահագործման հանձնել Կերչի նեղուցով կառուցվելիք կամուրջը: