Երևանցի ու արմավիրցի ընկերների հետ որոշել էին զորացրվելուց հետո նոր կյանքը փոխադարձ այցերով սկսել:
Օրեր առաջ ծանր վիրահատության ենթարկվեց 2014-ի հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիաներից մեկ ժամանակ վիրավորված Նորայր Քամալյանը: Ամիսներ շարունակ մահվան դեմ կռիվ տալով՝ Նորայրը նաև խորը ընկճախտ է հաղթահարել:
Մարմնի ու դեմքի վնասվածքները բժիշկները որոշակի ժամանակահատվածում կբուժեն, վերքերը կսպիանան, բայց հոգու վերքերի ցավը մեղմելու համար մի ամբողջ կյանք պետք կլինի: Այդ օրը Նորայրը կորցրեց մարտական ընկերներին՝ Ազատ Ասոյանին ու Արարատ Խանոյանին:
Երեւանցի ու արմավիրցի ընկերների հետ որոշել էին զորացրվելուց հետո նոր կյանքը փոխադարձ այցերով սկսել: Նորայրը հիմա միայնակ պետք է իրականացնի այն ծրագրերը, որը երեքով պետք է կյանքի կոչեին:
Զոհված ընկերների տներում նրան գրկաբաց են սպասում: Հանդիպումը խոսքերով չես նկարագրի: Արարատ Խանոյանի մայրը ծանր փորձություններ հաղթահարած Նորայրի մոտ փորձում է խեղդել հուզմունքն ու թաքցնել արցունքները, ցույց չտալ, թե որքան կցանկանար, որ այսօր նրա փոխարեն հենց Արարատը դիմավորեր ընկերոջը:
Մանրամասները՝ տեսանյութում