Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մասնագետներն առաջադիմական փաստաթուղթ են համարում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Որոշման համաձայն՝ հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի եւ կիրականացնի քննարկումներ, կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը իրավունքի մասնագետներն առաջադիմական փաստաթուղթ են համարում: Այն, ըստ նրանց, ունի Հայաստանի ժողովրդավարական զարգացման ապահովման պոտենցիալ:
Մանրամասները՝ տեսանյութում