Աշխատանքի ու սոցիալական խնդիրները հոգալու չնչին հնարավորության դեպքում ջավախքցին չի հեռանա ծննդավայրից:
Ջավախքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 4 հուշարձան է կանգնեցվել: Այս տարի նախատեսված մի շարք միջոցառումների մասին մարտի 14-ին խոսվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական համաժողովի ընթացքում:
Երիտասարդները վստահ են` աշխատանքի ու սոցիալական խնդիրները հոգալու չնչին հնարավորության դեպքում ջավախքցին չի հեռանա ծննդավայրից:
Այժմ Ջավախքում շաքարի գործարան կառուցելու նախագիծ է մշակվում, նաեւ պահածոների և արեւածաղկի յուղի լցման արտադրության նախագծեր կան: Բացի այդ, անասնապահության եւ գյուղատնտնեսության ոլորտում զարգացում ապահովելու համար Ջավախքն անսահմանափակ ռեսուրսներ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում