Ելենան նվագել սկսել է մանկուց, ստացել է երաժշտական կրթություն եւ կյանքը չի պատկերացնում առանց կիթառի:
Աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքներում կարելի է հանդիպել փողոցում նվագող կամ երգող երաժիշտների: Շատերի համար դա ապրուստ վաստակելու միջոց է, ոմանց համար էլ` ինքնադրսեւորում կամ պարզապես հոբբի:
Երեւանը նույնպես աղքատ չէ շրջիկ երաժիշտներով, սակայն կա մեկը, ով խիստ տարբերվում է մյուսներից իր կատարումներով, համացանցում միլիոնավոր դիտումների քանակով ու այլն: Նրա անունը Ելենա Երեւան է:
Ելենան նվագել սկսել է մանկուց, ստացել է երաժշտական կրթություն եւ կյանքը չի պատկերացնում առանց կիթառի: Դրա նվագակցությամբ նրա բազմալեզու կատարումները հայտնի են թե՛ փողոցում հաճախ զբոսնող մարդկանց, թե՛ համացանցի շատ օգտատերերի:
Մանրամասները՝ տեսանյութում