Քաղաքի մոտ 70 տոկոսն ահաբեկիչների հսկողության ներքո է:
Իրաքյան բանակը հույս ունի մեկ շաբաթվա ընթացքում Թիքրիքն ամբողջությամբ ազատել «Իսլամական պետության» զինյալներից:
Վերջին օրերին Բաղդադից 180 կմ հեռավորությամբ քաղաքում թեժ մարտեր էին ընթանում: Օրերս իրաքյան բանակը կասեցրել էր առաջխաղացումը՝ սպասելով լրացուցիչ ուժերի համալրման: Քաղաքի մոտ 70 տոկոսն ահաբեկիչների հսկողության ներքո է:
Թիքրիտի ազատագրման գործողությունն սկսվել էր մարտի 2-ին: Ավելի քան 250 000 բնակչություն ունեցող քաղաքը շրջափակվել է 3 կողմից: Թիքրիտում հաջողության դեպքում իրաքցի ուժայինները հնարավորություն կունենան մոտենալու խալիֆայության մայրաքաղաք հռչակված Մոսուլի մատույցներին: