Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի՝ անցած 6 տարիների գործունեության հաշվետվությունը:
Հանրապետության Նախագահը մարտի 14-ին հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի՝ անցած 6 տարիների գործունեության հաշվետվությունը, 12 ոլորտային հանձնաժողովների կատարած աշխատանքը, փոքր խորհրդի, ինչպես նաեւ խորհրդի լիագումար նիստերի ընթացքում քննարկված հարցերն ու ընդունած որոշումները, հասարակական հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները:
Խորհրդի նախագահը պատմել է նաեւ Նախագահին, կառավարություն եւ պետական գերատեսչություններ ուղղված դիմումների, առաջարկների ու որոշումների մասին: Քննարկվել է նաեւ կառույցի՝ առաջիկա 2 տարիներին կատարելիք աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում