Մարտի 13-ը հայ գրականության ամենաառեղծվածային ու խենթ կերպարի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է:
Մարտի 13-ը հայ գրականության ամենաառեղծվածային ու խենթ կերպարի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Նրա անվան շուրջ հյուսված միստիկ պատմությունները շարունակում են մնալ մասնագիտական օրակարգում ու ժողովրդի շուրթերին:
Եղիշեն ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Չարենց կեղծանունը պաշտոնապես նրա անվան կողքին է դրվել 1921-ին, երբ արդեն ճանաչված գրող էր:
Եղիշե Չարենցը բուռն կյան է ունեցել: Դա են վկայում նրա ստեղծագործությունները, նաև նրա կյանքի արկածները: Ազատատենչ և ռեալիստ բանաստեղծը ստալինյան դաժան ռեժիմի աչքի փուշն էր, բայց դա նրան չէր խանգարում ստեղծագործել այնպես, ինչպես ինքն էր ուզում:
Չարենցը մահացավ 40 տարեկանում, բանտախցում: Ու, չնայած, այդքան երիտասարդ տարիքին, գրականության մեջ թողեց իր անգերազանցելի դերն ու հետքը:
Մանրամասները՝ տեանյութում