2011-2014-ին բեռնափոխադրումների ներպետական գները բարձրացել են 5-17, միջպետական գները` մինչեւ 17 տոկոս:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստուգումներ է իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղու» համակարգում` շեշտը դնելով բեռնափոխադրումների սակագների քաղաքականության վրա:
Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Թեեւ ընկերությունը նախապես ստանձնած կոնցեսիոն պարտավորությունները կատարում է, այդուհանդերձ, աշխատում է վնասով: Բացի այդ, ընկերության սահմանած բեռնափոխադրումների սակագներից սկսել են դժգոհել ներկրողները:
Հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն` 2011-2014-ին բեռնափոխադրումների ներպետական գները բարձրացել են 5-17, միջպետական գները` մինչեւ 17 տոկոս:
Մանրամասները` տեսանյութում