1924 թվականին խորհրդային պետության որոշմամբ ներկայիս տեղում հիմնադրվեց Նորաշեն գյուղը:
Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչների նախնիները Արեւլյան Հայաստան են եկել 1825-ին:
Ալաշկերտի գավառից թուրքական բռնաճնշումներից ու կոտորածից խուսափելու համար նրանք 5 անգամ գաղթել են: Այդ մասին պատմությունները մինչեւ օրս էլ թարմ են ալաշկերտցիների հիշողություններում:
Ձեռնունայն գաղթականները ծանր ու դժվարին օրեր ապրեցին, տեսան սով, հիվանդություններ ու մահ: Խորհրդային պետության որոշմամբ 1924-ին ներկայիս տեղում հիմնադրվեց Նորաշեն գյուղը, որն արդեն 90 տարի բարգավաճում ու ալաշկերտցիների նոր սերունդներ է ծնում:
Մանրամասները` տեսանյութում