Հանդիսատեսը տխուր աչքերով ծաղրածուին շատ էր սիրում, գիտեր, որ նրա գրպանում միշտ էլ մի բուռ բարություն է պահված:
Նա հայ էր, բայց ծնվել էր Մոսկվայում: 9 տարի ռինգում էր եղել, հետո բազմաթիվ մասնագիտություններ էր փոխել ու ի վերջո ընտրել արտիստի ուղին: Նա մեծն Լեոնիդ Ենգիբարյանն էր, ում ծննդյան 80-րդ տարեդարձը կլրանա մարտի 15-ին:
Լեոնիդ Ենգիբարյանը պարզապես ծաղրածու չէր: Մի անգամ նա ինքն իր մասին ասել է, թե ոչ մի խելքը գլխին գրող չի ուզել իր հետ աշխատել, դրա համար էլ ինքն է ստիպված եղել իր համար սցենարներ գրել: Երևի լավն էլ հենց դա էր՝ Լեոնիդ Ենգիբարյանն ստեղծեց նոր ոճ, ենգիբարյան ոճ:
Հանդիսատեսը տխուր աչքերով ծաղրածուին շատ էր սիրում, գիտեր, որ նրա գրպանում միշտ էլ մի բուռ բարություն է պահված:
Մանրամասները՝ տեսանյութում