«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում, մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Հայտնի դարձավ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի վերջին մասնակցի անունը: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած արտիստների հետ ելույթ կունենա հայաստանյան հանդիսատեսին քաջածանոթ Ինգա Արշակյանը:
Առաջին ալիքի եթերում տեղի ունեցավ նաեւ մրցույթին ներկայացվելիք «Don't deny» երգի պրեմիերան: Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը` Իննա Մկրտչյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում, մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում