Երկաթն ավելի ամուր դարձնելու համար հազարամյակներ առաջ մարդիկ հնարամիտ քայլի դիմեցին՝ ստեղծվելով պողպատը:
Դմիտրի Մենդելեեւի պարբերական աղյուսակի երեք չորրորդ մասը մետաղներն են: Առաջին մետաղները, որոնք ավելի քան 8 000 տարի առաջ հայտնաբերել է մարդկությունը, ոսկին եւ արծաթն էին:
7 000 տարի առաջ մարդիկ հայտնաբերեցին նաեւ պղինձն ու երկաթը: Այդ մետաղները հարմար էին ձկնորսական կարթերի, կենցաղային իրերի եւ զենքի պատրաստման համար:
Քանի որ բնության մեջ երկաթի պաշարները բավականին սակավ էին, իսկ պահանջարկը գնալով աճում էր, մարդիկ որոշեցին այն ստանալ երկաթի հանքաքարերից: Երկաթն ավելի ամուր դարձնելու համար հազարամյակներ առաջ մարդիկ հնարամիտ քայլի դիմեցին՝ ստեղծելով պողպատը:
Առաջին անգամ պողպատ փորձել են ստանալ կելտերը մ.թ.ա. 4-րդ դարում: Նախապես մանրեցված երկաթի հանքաքարը այրում էին խարույկի վրա, ինչի արդյունքում հանքաքարից դուրս էին գալիս մետաղի հատկությունները թուլացնող ֆոսֆորն ու ծծումբը:
Մանրամասները՝ տեսանյութում