Ծաղրածուն 19 տարեկանում մուտք գործեց անհավանական հնարքների աշխարհ ու սեփական ռեկորդները սահմանեց:
Խորհրդային Միությունում ծնված երեխաների ամենասիրելի վայրերից մեկը կրկեսն էր: Երեւանն այն քիչ քաղաքներից է, որը կարող է հպարտանալ կրկեսային հիմնական հասցե ունենալու հնարավորությամբ:
Իսկ հասցեն ամրագրվել է 1956-ին. հենց այդ տարի հիմնադրվեց Երեւանի պետական կրկեսը: Չնայած հաստատության անունը հաճախ կապվում է հանճարեղ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի հետ, իրականում հայ կրկեսի հիմնադիրը ոչ պակաս տաղանդավոր ծաղրածու-էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանն է:
Կրկեսը նրա կյանքն էր եւ տարերքը: 19 տարեկանում մուտք գործեց անհավանական հնարքների աշխարհ, սեփական ռեկորդները սահմանեց ու հասկացավ, որ առանց կրկեսի կյանքը չի պատկերացնում:
Մանրամասները՝ տեսանյութում