Երեւանի քաղաքապետարանը 2011-ին մշակեց ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոնները, որոնք հաստատվեցին ավագանու կողմից:
Երեւանի քաղաքապետարանը 2011-ին մշակեց ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոնները, որոնք հաստատվեցին ավագանու կողմից:
Դրանցով կարգավորվում է տիրապետողի իրավունքները եւ պարտականությունները, ընտանի կենդանիների հաշվառման կարգը, կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման եւ վաճառքի պայմանները, կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկելու ձեւը եւ այլն:
Ըստ որոշման, օրինակ, կենդանի գնողը պարտավոր է 15 օրվա ընթացքում հաշվառման ներկայանալ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմ եւ կենդանուն պահելու թույլտվություն ստանալու համար վճարել 5 000 դրամ:
Կենդանասերները եւ ընտանի կենդանիների տերերը հաշվառմանը եւ տարեկան 5 000 դրամ տուրքին դեմ չեն: Նրանք պարզապես ցանկանում են հասկանալ, թե ո՞ւր են գնալու այդ գումարները եւ կլուծվե՞ն արդյոք դաշտում առկա բացերն ու խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում