Արդեն 2 տարի է Լոռիում իրականացվում է Կանանց սոցիալ-տնտեսական հզորացման ծրագիրը:
Արդեն 2 տարի է Լոռիում իրականացվում է Կանանց սոցիալ-տնտեսական հզորացման ծրագիրը: Եվրամիությունը միջոցներ է տրամադրում, որպեսզի փոքր համայնքների բնակչուհիները դառնան ավելի ակտիվ, սեփական գործ նախաձեռնեն, բիզնես վարեն կամ հզորացնեն իրենց ձեռնարկությունը:
Արդեն իրականացվել եւ ընթացքի մեջ է 14 ծրագիր՝ քաղցրեղեն-թխվածքաբլիթներից մինչեւ պահածոների արտադրություն: Ծրագրի սկզբնական փուլում 43 համայնքների համար մշակվել է տնտեսական զարգացման տեղական մոդել: Մարզի կանանց համար կազմակերպվել է 7 բիզնես դասընթաց, որին մասնակցել է 140 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում