Աննա Պետրոսյանի հեղինակած 16 պիեսները բեմադրվել են թատրոններում, հեռուստատեսությունում եւ ռադիոյում:
Oրերս Երեւանի Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ճանաչված դրամատուրգ, գրող, հրապարակագիր եւ ազգային գործիչ Աննա Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումը:
Նրա հեղինակած 16 պիեսները բեմադրվել են թատրոններում, հեռուստատեսությունում եւ ռադիոյում: Եղել է նաեւ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաեւ Աննա Պետրոսյանի «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյա գրքի շնորհանդեսը:
Մանրամասները՝ տեսանյութում