Հարկային տեսուչները բացահայտել են լրացուցիչ 22 մլրդ դրամի հարկային պարտավորություն, որը փորձել են թաքցնել պետական բյուջեից:
ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողներին է ներկայացրել մի շարք խախտումներ կատարող ընկերությունների և կազմակերպությունների անունները:
Վարչության պետը խախտումներ թույլ տվողների շարքում հրապարակեց հանրությանը ծանոթ տասնյակ անուններ, որոնք մեղմ ասած, «անկեղծ չեն գտնվել» բյուջեի հետ իրենց հարաբերություններում: Ոմանք խախտումներ թույլ են տվել մշտապես:
Ընդհանուր առմամբ, բոլոր 528 խոշոր հարկատուները միասին անցած տարի վճարել են 353.5 մլրդ դրամի հարկ՝ ապահովելով պետբյուջեի 53 տոկոսից մի փոքր ավելին: Հարկային տեսուչները ստուգել են նրանցից 280-ին եւ բացահայտել լրացուցիչ 22 մլրդ դրամի հարկային պարտավորություն, որը փորձել են թաքցնել պետական բյուջեից:
Մանրամասները՝ տեսանյութում