Լուսանկարիչը ֆիքսել է դասական հագուստով վաճառականի ու ծովափնյա հագուստով գիտնականի ընկերական զրույցը:
Սեպտեմբերյան մի օր Ալբերտ Էյնշտեյնը ընկերոջ՝ Դեյվիդ Ռոթմանի հետ, հանգստանում էր Լոնգ Այլենդում: Գիտնականն այնտեղ ամառանոց ուներ, Ռոթմանը խանութի սեփականատեր էր:
Հենց նրանից էլ Էյնշտեյնն ամառային կոշիկներ էր ձեռք բերել: Դրանց համար գիտնականն ընդամենը 1 դոլար 35 ցենտ էր վճարել: Սպիտակ սանդալները հետագայում Ռոթմանի ու Էյնշտեյնի ընկերության առիթը դարձան: Նրանք հաճախ էին հանդիպում ու զրուցում: Էյնշտեյնը, հավանաբար, պատմում էր տիեզերքում տեղի ունեցող գործընթացների, վաճառականը՝ կոշիկների նոր տեսականու եւ հաջողված առեւտրի մասին:
Հենց այդ հանդիպումներից մեկի ժամանակ էլ անհայտ լուսանկարիչը ֆիքսեց դասական հագուստով վաճառականի ու ծովափնյա հագուստով գիտնականի ընկերական զրույցը:
Մանրամասները՝ տեսանյութում