«Հայաստան.տապանի ժողովուրդ» ցուցադրությունը բացվել է մարտի 5-ին:
Իտալական լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Հռոմի Վիտորիանո թանգարանային համալիրում բացված «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:
Իտալիայի հանրային հեռուստառադիոընկերության ռեպորտաժում ասվում է. «Սխալների մոռացումը հավանական է դարձնում դրանց կրկնությունը: Այդ նպատակով է Հռոմի «Վիտորիանո» թանգարանային համալիրում բացվել «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը»:
Հիշեցնենք, որ ցուցադրությունը հանդիսավորապես բացվել է մարտի 5-ին՝ Իտալիայի մշակութային ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչների, այդ թվում՝ Հռոմի քաղաքապետի մասնակցությամբ: Այն գործելու է մինչեւ մայիսի 3-ը:
Մանրամասները՝ տեսանյութում