Մարտի 1-ին Ուիսամը սկսել է իր երրորդ ճամփորդությունը: Այցելելու է 110 երկիր, անցնելու՝ 240 000 կմ:
Ուիսամ ալ Ջայուզին աշխարհին հայտնի է որպես մեծ սրտի տեր մարդ, ով իր բեռնված մոտոցիկլով շրջում է ամենուր և օգնում բոլոր մանուկներին: Բարի Ուիլը Հորդանանից է, վերջին 15 տարին ապրում է Դուբայում: ՏՏ ոլորտի մասնագետի կիրքը մոտոցիկլներն են, առաքելությունը՝ անկախ կրոնից, տարիքից ու սեռից բոլոր մանուկներին օգնելը:
Արկածախնդիր բայքերը սեփական բիզնես ունենալուց բացի աշխատում է նաեւ Պաղեստինի երեխաների օգնության ֆոնդում: Առաջին հայացքից նրա աշխատանքը պարզ է ու հասկանալի՝ գումար հավաքել, բայց թե ինչպես, արդեն հարցի երկրորդ կողմն է: Ուիսամն իր մոտոցիկլով շրջում է աշխարհում, պատմում երեխաների մասին ու խնդրում օգնել:
Մարտի 1-ին Ուիսամը սկսել է իր երրորդ ճամփորդությունը: Այցելելու է 110 երկիր, անցնելու՝ 240 000 կմ: Նոր նախագծում Հայաստանը երկրորդ երկիրն է:
Մանրամասները՝ տեսանյութում