Connecting Globally խորագրով համաժողովին մասնակցել են կրթության եւ գիտության նախարարը, Բրիտանական խորհրդի մասնաճյուղի ներկայացուցիչներ, նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Կրթական ոլորտի պատասխանատուները մարտի 11-ին անգլերենի մասնագետների հետ քննարկել են կրթության միջազգայնացման գործընթացին վերաբերող հարցեր: Connecting Globally խորագրով համաժողովին մասնակցել են կրթության եւ գիտության նախարարը, Բրիտանական խորհրդի մասնաճյուղի ներկայացուցիչներ, նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Աննա Մովսեսյանը «Այբ» ավագ դպրոցում անգլերենի ուսուցչուհի է: Ըստ նրա՝ սովորողների հետաքրքրվածությունն անգլերենի հանդեպ աճի միտում ունի: Ուսուցչական յուրաքանչյուր այսպիսի հավաքից հետո նոր գիտելիքներով զինված է մտնում դասարան:
Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչը համաժողովից հետո տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին Հայաստանը հյուրեր կունենա նաեւ Միացյալ Թագավորությունից: Բրիտանական պատվիրակության կազմը կհրապարակվի առաջիկա օրերին:
Մանրամասները՝ տեսանյութում