Երիտասարդ գիտնականների բոլոր վառ գաղափարները ներկայացված էին ԳԱԱ-ում բացված էքսպո-ցուցահանդեսում:
Նախագահ Սարգսյանը ԳԱԱ-ում հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ: «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի պատասխանատուները հանրապետության Նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013-ի հուլիսից 2015-ի փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Երիտասարդ գիտնականների բոլոր վառ գաղափարները ներկայացված էին ԳԱԱ-ում բացված էքսպո-ցուցահանդեսում: Հաստատության երկու հարկաբաժիններում բացված տաղավարները վերջին տարիների գիտական նորարարությունների եւ ձեռքբերումների միայն մի մասն են, որոնց ծանոթացավ նաեւ հանրապետության Նախագահը:
«Երիտասարդ գիտականների աջակցության» ծրագիրը իրականացվում է Նախագահ Սարգսյանի հովանու ներքո՝ 7 հիմնական ուղղվածությամբ: Արդեն ֆինանսավորվել է 23 գիտական եւ հասարակական կազմակերպություն, տպագրվել են հոդվածներ, գրքեր: Ծրագրի բյուջեն 300 մլն դրամ է՝ սկսած 2012 թվականից:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ աջակցությունը գիտությանը լինելու է շարունակական, եւ հատկապես երիտասարդ գիտնականները հնարավորության սահմաններում խրախուսվելու են գիտությամբ զբաղվելու համար։ Նախագահը մեծ նշանակություն է տալիս երիտասարդների հետ իր պարբերական հանդիպումներին եւ գիտության ոլորտի խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներին։
Մանրամասները՝ տեսանյութում