Այս ցանցի մուտքի հետ կապված սպառողների ակնկալիքներն շատ մեծ են։
Արդեն փաստացի. աշխարհի խոշորագույն 2 առեւտրային ցանցերից մեկը՝ «Քարֆուրը», բացեց իր հայաստանյան հիպերմարկետը: Այս ցանցի մուտքի հետ կապված սպառողների ակնկալիքներն այնքան մեծ են, մեր տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունն այնքան է գնահատվել, որ բացումն իր ներկայությամբ կարեւորել էր հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Չհաշված գրասենյակային հատվածը, հիպերմարկետը զբաղեցնում է 7 000 քմ տարածք, ամեն ինչ կահավորված ու հարմարեցված է բրենդի չափանիշերին համաձայն: «Քարֆուրը» գրեթե բոլոր մեգապոլիսներում է եւ, ընդհանրապես, աշխարհի քարտեզի վրա ներկայացված է ամենուր: Արգենտինայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հյուսիսային Աֆրիկայում, արաբական ու ասիական երկրներում: Արդեն նաեւ՝ Երեւանում: Նախագահ Սարգսյանը շրջել է, ծանոթացել առաջարկվող ապրանքների տեսականուն, գնային քաղաքականությանն ու ծառայությունների որակին:
«Ցածր գներ ամեն օր». «Քարֆուրը» հենց այդ կարգախոսով էլ ներկայանում է Հայաստանում: Սպառողներն ակնկալում են, որ իր բիզնես ոճի համաձայն ֆրանսիական այս ցանցը մեր երկիր կբերի մանրածախ առեւտրի նոր մշակույթ, կներկայացնի գին-որակ լավագույն համադրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում