Ծաղիկներից բացի նրանք պատվոգրեր են ստացել իրենց հրամանատարներից:
Կանանց միամսյակի առիթով Լոռիում մեծարել են այն կանանց, ովքեր իրենց կյանքը կապել են ռազմական գործի հետ եւ պատվով ծառայում են հայրենիքին: Ծաղիկներից բացի նրանք պատվոգրեր են ստացել իրենց հրամանատարներից: Զորամասը նոր է կազմավորվել, հրամանատարի խոսքով, կանայք լուրջ ներդրում են ունեցել կայացման գործում:
Կրտսեր սերժանտ Լուսինե Մաթեւոսյանի համար պարգեւն իսկապես անակնկալ է: Նրա խոսքով, մեծ կամքի ուժ է պետք, որպեսզի կարողանաս հաղթահարել զինվորական ծառայության դժվարություններն ու լինես լավ զինծառայող: Զինվորական ճաշարանում կանանց շնորհավորեց զորամասի փողային նվագախումբը:
Տոնական արարողությունը սկիզբ դրեց մի նոր ավանդույթի: Այսուհետեւ յուրաքանչյուր միջոցառումից առաջ զորամասի ամբողջ անձնակազմը այցելելու է Գարեգին Նժդեհի մոր շիրմին՝ իրենց խոնարումը բերելու նրա հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում