Բարերար Ռուբեն Վարդանյանը 100 LIVES նախագծի մասին հանրապետության Նախագահին եւ պետական հանձնաժողովի անդամներին տեղեկացրել էր դեռեւս 2014-ին:
Նյու Յորքում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է 100 LIVES նախագիծը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը շնորհավորել է նախաձեռնողներին նախագծի հաջող մեկնարկի կապակցությամբ։
Նա նաեւ հիշեցրել է, որ բարերար Ռուբեն Վարդանյանը 100 LIVES նախագծի մասին հանրապետության Նախագահին եւ պետական հանձնաժողովի անդամներին տեղեկացրել էր դեռեւս 2014-ին: Պետության ղեկավարն ու հանձնաժողովի անդամները ողջունել էին այս նախաձեռնությունը:
«Այս ծավալուն նախագիծը, որ յուրահատուկ ձեւով կապում է անցյալը, ներկան ու ապագան, այս տարի աշխարհասփյուռ հայության կողմից ձեռնարկվող ջանքերի կարեւոր տարր է»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում