Միջոցառումը նպատակ ունի ամերիկացիներին հիշեցնել իրենց իսկ պատմության էջերը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Լոս Անջելեսի Հանրային գրադարանում բացվել է «Շնորհակալություն, Ամերիկա՛» խորագրով ցուցահանդեսը: Այն կգործի շուրջ 2 ամիս: Ցուցահանդեսը դիտելու հնարավորություն կունենան հարյուր հազարավոր լոսանջելեսցիներ եւ հյուրեր: Միջոցառումը նպատակ ունի ամերիկացիներին հիշեցնել իրենց իսկ պատմության էջերը:
Հայոց ցեղասպանությունից հետո՝ մինչեւ 1930-ական թվականները, Մերձավոր Արեւելքի օգնության հիմնադրամի միջոցով ամերիկյան կառավարությունը եւ ժողովուրդը հավաքել է, այսօրվա գնահատմամբ, 3 մլրդ դոլար: Գումարն ուղղվել է Օսմանյան կայսրության վայրագություններից տուժած մարդկանց օգնությանը:
Մանրամասները՝ տեսանյութում