Առաջին ելույթից հետո «Ռալլին» հայտնվեց այն ժամանակ միակ հեռուստաալիքի եթերում:
Խորհրդային տարիներին ամեն նախաձեռնություն պետք էր համապատասխանեցնել երկրի գաղափարախոսությանն ու համաձայնեցնել կուսակցական ղեկավարության հետ:
Մի խումբ հայ երիտասարդներ երաժշտական նոր խումբ ստեղծեցին, որը միանգամից գրավեց Մոսկվայի գրաքննության կենտրոնների ուշադրությունը: Երաժիշտներից մեկը ներկայումս հայտնի կոմպոզիտոր ու գործիքավորող Արա Գեւորգյանն էր: Խմբի երգացանկն ու ոճն անմիջապես գրավեց հանդիսատեսին. այն առաջադեմ էր ու մի փոքր կապիտալիստական:
«Ռալլի» նվագախումբը մեծ անակնկալ էր երաժշտասեր հանրության համար, դասական էլեմենտներով ռոքն ու հայկական մոտիվները միանգամից գերեցին երիտասարդությանը: Առաջին ելույթից հետո «Ռալլին» հայտնվեց այն ժամանակ միակ հեռուստաալիքի եթերում: Կարճ ժամանակ անց խումբն արդեն բավականին հայտնի էր եւ համամիութենական փառատոնին մասնակցելու իրավունք վաստակեց:
Մանրամասները՝ տեսանյութում