Պատգամով եւ տերունական աղոթքով հայոց հոգեւոր մայրաքաղաքում մեկնարկեց «Հիշում ենք եւ պահանջում» ակցիան:
Ոչ թե ցավ ու մորմոք, այլ արարում, կառուցում եւ ինքնահաստատում. այս պատգամով եւ տերունական աղոթքով հայոց հոգեւոր մայրաքաղաքում մեկնարկեց «Հիշում ենք եւ պահանջում» ակցիան: Դրա շրջանակներում «Մեր տունը» հկ-ի անդամներն աշխարհի երիտասարդներին տեղեկատվական բացիկներ են ուղարկում, որտեղ մի քանի տողով ներկայացնում են ամոթալի ոճիրը:
Բացիկները կկցվեն անմոռուկներին եւ կսփռվեն աշխարհով մեկ: Նախաձեռնության մեկնարկին ներկա գտնվելու և 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու արարողությանը մասնակցելու ցանկություն էին հայտնել մի շարք մտավորականներ, արվեստի եւ գրականության ներկայացուցիչներ, նաեւ՝ քաղաքի ղեկավարությունը:
Հանդիպմանը ներկա իրավաբաններն առաջ քաշեցին տեսակետ, որ ոճիրն իրականացրած օսմանյան կայսրությունը 1919-ին ինքն առաջինն է ճանաչել այդ փաստը, իսկ նրան փոխարինած Թուրքիայի հանրապետությունը, որպես կայսրության իրավահաջորդ, չի բեկանել դատարանի այդ որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում