Ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումները:
Ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումները:
Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում եւ կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երեւանյան պուրակը համալրվել է հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց:
Մեկ այլ արարողություն էլ տեղի է ունեցել Կոմիտասի արձանի հարեւանությամբ, որտեղ բացվել է հուշակոթող: Ֆրանսիայում մեկնարկած միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ին Փարիզի հեղինակավոր «Շատլե» սրահում դասական համերգ տեղի կունենա: Ապրիլի 28-ին էլ Փարիզի քաղաքապետարանում մեկնարկի եռամսյա խոշոր ցուցահանդեսը:
Մանրամասները՝ տեսանյութում