Խորհրդային Միության քաղաքացիները 1961-ի ապրիլի 12-ին շունչները պահած հետեւում էին լուրերի թողարկումներին:
Նախորդ դարի կեսերին ամբողջ աշխարհի գիտական կենտրոնները պայքարում էին տիեզերքն առաջինը նվաճելու համար:
Խորհրդային Միության քաղաքացիները 1961-ի ապրիլի 12-ին շունչները պահած հետեւում էին լուրերի թողարկումներին: Բաց տիեզերք էր դուրս գալու «Վոստոկ-1» տիեզերանավը: Այդ օրը տիեզերագնաց Յուրի Գագարինը 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը:
Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում եւ մարզում երիտասարդ տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները:
Խորհրդային միության հերոսը զոհվեց Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ, 1968-ին՝ ուսումնական թռիչքի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում