Առաջին առագաստանավը ստեղծվել է Հին Եգիպտոսում: Այն եգիպտացիների համար ռազմավարական նշանակություն ուներ:
Երկագնդի մակերեսի երկու երրորդը զբաղեցնում են ջրային տարածքները: Դեռ հնագույն ժամանակներում մարդիկ փորձել են հաղթահարել ջրային խոչնդոտները եւ կապ հաստատել այլ քաղաքակրթությունների հետ:
Առաջին փոխադրամիջոցը, որով խիզախեցին հաղթահարել ջրային տարածքները, սովորական գերանն էր: Դրանով կարելի էր բարեհաջող «նավարկել» միայն գետի հոսանքի ուղղությամբ: Ավելի ուշ մարդիկ հասկացան, որ երթեւեկել մեկից ավելի գերանների վրա շատ ավելի հարմար եւ անվտանգ է: Ստեղծվեց նոր փոխադրամիջոց՝ լաստանավը:
Հետագայում լաստանավերն իրենց տեղը զիջեցին առագաստանավերին, որոնք համաշխարհային ջրերում հայտնվեցին մ.թ.ա. 5-րդ դարում: Առաջին առագաստանավը ստեղծվել է Հին Եգիպտոսում: Այն եգիպտացիների համար ռազմավարական նշանակություն ուներ:
Մանրամասները՝ տեսանյութում