Ինքն իրեն պատկերելու համար գույներն ու վրձինը նկարչին չեն բավականացնում:
Նկարիչ Մարտիրոս Բադալյանը շատ ոճերում է ստեղծագործում: Գեղանկարներից, դիմանկարներից ու կոլաժներից առավել սիրում է ինքնանկարներ անել: Ինքն իրեն պատկերելու համար գույներն ու վրձինը նկարչին չեն բավականացնում: Քաոս հիշեցնող արվեստանոցում ամեն տեղ մարտիրոսներ են՝ փայտից, բրդից ու նույնիսկ մեխերից:
Կառավարվող քաոսային սենյակում թափոններ չկան, անպիտանը դառնում է անհրաժեշտ ու վերածվում արվեստի գործի: Նկարիչն այսպես իրեն ավելի մոտ է լինում եւ ինքն իրենից չի նեղանում:
Ես-ից հետո Մարտիրոսի համար գլխավոր դերում տարեց կանայք են: Ասում է` ամենագեղեցիկն աշխարհում տատիկներն են: Ծեր կանանց գեղեցկությամբ հիանում, նրանց նոր ու հայտնի անուններով է կոչում:
Մանրամասները` տեսանյութում