Պոմպակայանները պատրաստ են ոռոգման սեզոնին եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ձեռնամուխ կլինեն ջրամատակարարմանը:
Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները դիտարկելու նպատակով մարտի 9-ին Արարատի մարզ է այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գերատեսչության ղեկավարը հետեւել է «Արարատ-1» եւ «Արմաշ» ինքնակարգավորվող թվայնացված պոմպակայանների աշխատանքի ընթացքին:
Դրանք սպասարկում են շուրջ 1 800 հեկտար ոռոգելի հողատարածք: Պոմպակայանները պատրաստ են ոռոգման սեզոնին եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ձեռնամուխ կլինեն ջրամատակարարմանը:
Մանրամասները՝ տեսանյութում