Երուսաղեմի «Հենրի Քրոաուն» համերգասրահում կայացել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով հատուկ համերգը:
Երուսաղեմի «Հենրի Քրոաուն» համերգասրահում կայացել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով հատուկ համերգը: Դիրիժոր եւ ջութակահար Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը համերգը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Հիշատակի մեկամյա համերգաշարը համախմբել է երկու տասնյակից ավելի հռչակավոր երաժիշտների: Համերգին մասնակցած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է հրեաների ցեղասպանության մասին:
Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությանը:
Մանրամասները` տեսանյութում