«Վիտորիանո» թանգարանային համալիրում բացվեց «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:
«Վիտորիանո» թանգարային համալիրում բացվել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:
Իտալացիներին ու զբոսաշրջիկներին ներկայացվել են Հայաստանի ու Հայկական բարձրավանդակի տարբեր վայրերի խաչքարեր, Մատենադարանի ձեռագիր մատյաններ, Նարեկացու «Մատյան ողբերգությունը», ճարտարապետության, գորգագործության, նկարչության ու արվեստի այլ ճյուղերի բազում նմուշներ:
Իտալիայի Պատգամավորների պալատի նախկին նախագահ Լուչիանո Վիոլանտեն, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել է, որ պետք է հաստատակամորեն ու հավասարակշիռ ձեւով պայքարել ժխտողականության դեմ: Նման միջոցառումներն այդ գործում հավելյալ խթան են:
Մանրամասները` տեսանյութում