1977-ին Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
1910-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցող միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսի ընթացքում որոշվեց, որ աշխատավոր կնոջ ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով:
Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն: Այն դարձավ պատմություն կերտած շարքային կնոջ տոն:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911-ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշեցին 1914-ին: Իսկ արդեն
1977-ին Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
Առաջին ալիքը սրտանց շնորհավորում է բոլոր մայրերին ու աղջիկներին մայրության եւ գեղեցկության միջազգային տոնի առթիվ: Տարվա մեջ այս մեկ օրը կամ մեկ ամիսը բավական չէ գնահատելու ձեր վաստակն ու անսահման հոգատարությունը: Մաղթում ենք ձեզ առողջություն, անսահման սեր եւ նվիրում ընտանիքին, աշխատանքին ու շրջապատող աշխարհին: