Հին աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
Oրեր առաջ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Բրյուսելում բանաձեւ ընդունեց, որը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հատուցման գործընթացում կարող է պատմական դառնալ:
Հին աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը ոչ միայն դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, այլեւ թուրքական իշխանություններին կոչ արեց առերեսվել սեփական պատմության հետ, հատուցել եւ վերադարձնել հայերի պատմական տարածքները:
Հատկանշական է, որ բանաձեւն ընդունվել է միաձայն: Թուրքական եւ ադրբեջանական լոբբին եվրոպական երկրներում բավական ակտիվ է, մանավանդ հիմա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին:
Մանրամասները` տեսանյութում