ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ 1000 ամուսնական զույգից 238-ն ամուսնալուծվում են:
Հայերը ընդգծված դրական վերաբերմունք ունենք ընտանիքի հանդեպ: Ընտանիքը մեր ամրոցն է ու սրբության սրբոցը: Սակայն վերջին տարիներին կտրուկ աճել է ամուսնալուծությունների քանակը: ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ 1000 ամուսնական զույգից 238-ն ամուսնալուծվում են: Նախորդ տարի, օրինակ, ամուսնալուծությունները աճել են 20 տոկոսով:
Փաստաբան Լիանա Բալյանը շուրջ 20 տարի ամուսնալուծության ու ընտանեկան գործերով է զբաղվում: Հիմնավորում է ՝ ապահարզանների աճը նաեւ օրենսդրական բացերով է պայմանավորված:
Մանրամասները` տեսանյութում