Առանց գազամատակարարման է մնում դեռեւս 3500 մարդ:
Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է: Դոնեցկում քաղաքային իշխանությունները շարունակում են ենթակառուցվածքների վերականգնումը: Առանց գազամատակարարման է մնում դեռեւս 3500 մարդ:
Ուկրաինական բանակը աշխարհազորայիններին մեղադրել է հրաձգային զենք, ականանետեր, նռնականետեր եւ անգամ հրետանի կիրառելու մեջ:
Իրենց հերթին ինքնահռչակ հանրապետությունները բանակին մեղադրել են ԵԱՀԿ դիտորդների աշխատանքը խափանելու մեջ: Դոնեցկի օդանավակայանը դիտարկելիս ԵԱՀԿ ներկայացուցիչների ուղղությամբ կրակ է բացվել, ենթադրաբար, բանակի դիրքերից: Լուգանսկն ուկրաինական կողմին է հանձնել Դեբալցեւոյում զոհված զինծառայողների մարմինները: Մարտի 7-ին լրանում է ուկրաինական բանակի կողմից ծանր հրետանու հետքաշման ժամկետը: