Երիտասարդների կազմակերպված համերգային ծրագիրը ոգեւորեց զինվորներին ու սպարապետի տարեդարձը տոն դարձրեց ամբողջ զորամասի համար:
Հասարակական, քաղաքական ու ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56- ամյակի օրը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ու Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի անդամներն այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս:
Ազգային հերոսի տուն-թանգարան այցելությունը ավելի շատ ճանաչողական նպատակ ուներ: Իսկ երիտասարդների կազմակերպած համերգային ծրագիրը ոգեւորեց զինվորներին ու սպարապետի տարեդարձը տոն դարձրեց ամբողջ զորամասի համար:
Լավագույն 10 զինծառայողները միջոցառման ժամանակ պարգատրվեցին պատվոգրերով ու խրախուսական նվերներով:
Մանրամասները` տեսանյութում