Ելույթից հետո պաշտոնյան ծրարից հանեց ատրճանակն ու սկսեց սպառնալ, որ ինքնասպանություն կգործի: Չնայած խնդրանքներին` Դուայերը սեղմեց ձգանը:
Փենսիլվանիա նահանգի գանձապահ Բադդ Դուայերը կասկածվում էր կոռուպցիայի մեջ: Իր շահերի համար օգտագործելով դաշնային օրենքում առկա բացը՝ նա շարունակաում էր զբաղեցնել պաշտոնը: Դուայերը նախագահ Ռոնալդ Ռեյգանին նամակ էր գրել՝ խնդրելով ներում շնորհել իրեն:
1987-ի հունվարի 22-ին`մեղադրանքի առաջադրումից մեկ օր առաջ, Դուայերը ասուլիս հրավիրեց: Լրագրողները սպասում էին, որ նա կհայտարարի պաշտոնից հրաժարվելու մասին: Դրա փոխարեն Դուայերը շատ երկար եւ սրտաճմլիկ հրաժեշտի խոսք ասաց: Ելույթից հետո պաշտոնյան ծրարից հանեց ատրճանակն ու սկսեց սպառնալ, որ ինքնասպանություն կգործի: Չնայած խնդրանքներին` Դուայերը սեղմեց ձգանը: Նա ինքնասպանություն գործեց 5 հեռուստատեսային տեսախցիկի առաջ:
Մանրամասները` տեսանյութում