Նմուշները հավաքվել են տարիների ընթացքում՝ հիմնականում ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքի նահանգների հայ կանանց նվիրատվությամբ:
Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կողքին ներկայացվել են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայուհիների ստեղծագործությունները:
Ասեղն ու կարի մեքենան ջարդերից հետո հայ կանանց հնարավորություն տվեցին հավաքական առումով հզորանալ ու ստեղծել համայնքային միություններ: Դրանցից մեկն էլ Հայ օգնության միությունն էր:
Նմուշները հավաքվել են տարիների ընթացքում, հիմնականում ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքի նահանգների հայ կանանց նվիրատվությամբ:
Մանրամասները` տեսանյութում