Մագնիսական ժապավենի կամ լարի վրա ձայնային ազդանշաններ ձայնագրող, վերարտադրող եւ պահպանող սարքը կոչվում է մագնիտոֆոն:
Մագնիսական ժապավենի կամ լարի վրա ձայնային ազդանշաններ ձայնագրող, վերարտադրող եւ պահպանող սարքը կոչվում է մագնիտոֆոն:
Որպես կանոն մագնիտոֆոնը կազմված է գլխիկների համակարգից, որոնց վրայով հավասար արագությամբ շարժվում է ժապավենը: Գլխիկները սովորաբար լինում են երկուսը՝ ձայնագրող եւ վերարտադրող: Դրանք էլեկտրամագնիսներ են, որոնց միջով անցնում է տատանվող հոսանքը եւ ձայնագրման ժամանակ ժապավենի որոշակի հատվածում ստեղծում ուժեղ կամ թույլ մագնիսականացում:
Ձայնի մագնիսական ձայնագրման սկզբունքն առաջին անգամ 1888-ին ներկայացրել է Օբերլին Սմիթը: Որպես կրիչ Սմիթն առաջարկում էր պողպատի փոշով ներծծված մետաքսյա թել:
Մանրամասները` տեսանյութում