Քննարկմանը ներկա 300-ից ավելի հայ ակտիվիստները մեջքով են շրջվել Աթաթուրքին գովերգողներին:
Ամերիկահայ կառույցները հեթական հաղթանակն են տարել թուրքական լոբբիի նկատմամբ: Ամերիկյան Կարսոնի քաղաքային խորհուրդը միաձայն դեմ է քվեարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկին:
Քննարկումն անցել է թեժ մթնորոլորտում: Աթաթուրքի արձանի կանգնեցմանը դեմ ելույթների ժամանակ թուրք ակտիվիստները աղմկել են: Քննարկմանը ներկա 300-ից ավելի հայ ակտիվիստները մեջքով են շրջվել Աթաթուրքին գովերգողներին: Ամերիկահայ գործիչների հաջող ելույթներից հետո որոշումը մերժվել է:
Կարսոնի քաղաքապետը, որին պատկանում էր հուշարձան տեղադրելու առաջարկը, քվեարկության ժամանակ փոխել է իր որոշումն ու դեմ քվեարկել:
Մանրամասները` տեսանյութում