Նրա աշխատանքի արդյունքում ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ մի ամբողջ հանրապետություն անխափան եթեր ունի:
Հողին պինդ կանգնած ու երկնքին հասած Երեւանի հեռուստաաշտարակը շատերի համար առեղծվածային վայր է: Շատերն են ուզում լինել այնտեղ ու բացահայտել երկաթյա գեղեցկուհու գաղտնիքները: Էդուարդ Բերբերյանն արդեն կես դար այնտեղ է: Հասարակ աշխատողից 50 տարվա ընթացքում հասել է Երեւանի հեռուստակենտրոնի պետի պաշտոնին:
Աշտարակի 91 մետր բարձրությունից Բերբերյանը հետ է նայում: Նրա անձնուրաց աշխատանքի արդյունքում ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ մի ամբողջ հանրապետություն անխափան եթեր ունի:
Մանրամասները՝ տեսանյութում